Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա

 


 

Ազդրի բնածին հոդախախտ. izmirlianmedicalcenter.com

Ազդրի բնածին հոդախախտ. izmirlianmedicalcenter.com

Ազդրի բնածին հոդախախտը կոնքազդրային հոդի բոլոր կառուցվածքների  /քացախափոս, ազդրի գլխիկ, հոդաշապիկ, կապաններ և այլն/ թերզարգացումն է, որն ուղեկցվում է ազդրի գլխիկի և քացախափոսի նորմալ փոխտեղակայման խանգարումով:

Հենաշարժական համակարգի բնածին բոլոր հիվանդությունների շարքում ազդրի բնածին հոդախախտը, ըստ հաճախականության, առաջին տեղում է: Ավելի հաճախ հանդիպում է աղջիկների, քան  տղաների շրջանում: Եթե երեխայի ծնվելուց հետո ժամանակին չսկսվի ազդրի բնածին հոդախախտի բուժումը, ապա տարիքին զուգընթաց՝ հոդում կառաջանան ծանր փոփոխություններ: դրանք կհանգեցնեն ստորին վերջույթի ֆունկցիայի զգալի խանգարումների, ողնաշարի երկրորդային փոփոխությունների, կոնքի ծռումներ, կոնքազդրային հոդի, ծնկահոդի դեֆորմացնող արթրոզի և ի վերջո հիվանդի հաշմանդամության:

Ախտորոշումը

Ազդրի բնածին հոդախախտն  ախտորոշելիս կարևոր նշանակություն ունի անամնեզի հավաքումը: Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հետևյալ ախտանիշների առկայությանը՝


  • Խրթոցի կամ ներքև սահելու ախտանշան
  • Ազդրի զատման սահմանափակման ախտանշան
  • Հետույքային ծալքերի անհամապատասխանություն
  • Ոտքի կարճացում


Կոնքազդրային հոդերի ուլտրաձայնային հետազոտումը  /ՈՒՁՀ/ ներկայումս ազդրի բնածին հոդախախտը վաղ ախտորոշելու առավել տեղեկատվական եղանակներից մեկն է: Ազդրի բնածին հոդախախտի ախտորոշման մեջ կոնքազդրային հոդերի ռենտգենագրությունը որոշիչ նշանակություն ունի:

Ազդրի բնածին հոդախախտի ռենտգենաբանական հիմնական նշաններն են՝

  • Քացախափոսի տանիքի հարթեցումը,
  • Ազդրոսկրի գլխիկը քացախափոսում չի պրոյեկցվում,
  • Ազդրի վզիկի՝ ուղղահայացին մոտ դիրք՝ << մոմիկ>>:


Բուժումը

Վաղ սկսած ֆունկցիոնալ բուժման դեպքում մեծ մասամբ հաջողվում է հասնել կոնքազդրային հոդի ճիշտ զարգացմանը և ֆունկցիայի լրիվ վերականգնմանը:

Ազդրի բնածին հոդախախտի վաղ ֆունկցիոնալ կոնսերվատիվ բուժումը՝  ազդրերի զատման տեսքով, շատ արդյունավետ է:  Բարենպաստ պայմաններ ստեղծելու դեպքում հնարավորություն է ընձեռվում հոդի լիարժեք զարգացման համար, իսկ անբարենպաստ պայմանների դեպքում ձևավորվում է հոդախախտ:

Վիրահատական բուժումը

Վիրահատական բուժումը, որը ենթադրում է ազդրի հոդախախտի բաց ներուղղում, կարելի կատարել սկսած 6 ամսեկանից:

Ազդրի բնածին հոդախախտի վիրահատական բուժման ցուցումներն են՝

  • Կոնսերվատիվ ներուղղման անհաջող փորձը,
  • Քացախափոսի՝ փափուկ հյուսվածքներով արգելափակումը և կոնքազդրային հոդի կառուցվածքների փոխհարաբերության և ձևերի արտահայտված խանգարումները,
  • Երեխաների 2,5 տարեկանից բարձր տարիքը:


/Շարունակելի/

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ